Խոստացել է, որ մեր ուզած ձևով կլուծի սահմանազատման խնդիրը․ Միհրան Մախսուդյան

Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզում հանդիպումներ է ունեցել Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ։
Հանդիպումների մասին պաշտոնական կարճ հաղորդագրության համաձայն՝ վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը, պատասխանել ոսկեպարցիների հարցերին։
Հանդիպման մասնակիցները, սակայն, մամուլին որոշ հավելյալ տեղեկություններ են հայտնել։
ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Փաշինյանն իրենց խոստացել է, որ սահմանազատման խնդիրը կլուծվի իրենց ուզած ձևով, տարածքները չեն հանձնվի։