Հայաստանցի ֆերմերների պահանջը իրատեսական չէ. Անուշ Հարությունյան

Sputnik
Հայաստանցի ֆերմերների պահանջը իրատեսական չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը`արձագանքելով հայաստանցի խոզաբույծների` պետական մարմնին ներկայացրած պահանջին։
«Խոզերի ներմուծումը շարունակվելու է։ Դրանք գալիս են բոլոր ուղեկցող փաստաթղթերով, կենդանիները սահմանի վրա հաշվառվում են, մեքենաներն անպայման գնում են կարանտին կետեր։ Բոլոր կենդանիները մնում են կարանտինի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ նրանցից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության պատասխանները պատրաստ չեն լինում»,– պարզաբանել է Հարությունյանը։
Հայաստանցի խոզաբույծները համոզված են, որ մեր երկրում խոզերի շրջանում վարակ կա, բայց պնդում են, որ այն դրսից է գալիս` ներկրված խոզերի հետ։
Խոզերի անկման դեպքերին անհանգստացած ֆերմերները պահանջում են, որպեսզի Սննդի անվտնգության տեսչական մարմինն արգելի Ռուսաստանից խոզերի ներկրումը։