Նույնիսկ խորովածի ոսկորը վարակի տարածման աղբյուր է հանդիսանում. Աշոտ Հարությունյան

Sputnik
Խոզերի զանգվածային անկման հարցը ամիսներ շարունակ բաց է մնաւոմ, իսկ դա նշանակում է, որ առաջիկայում նոր անկումներ կարող են գրանցվել։ Sputnik Արմենիայի եթերում ասել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը` արձագանքելով հայաստանցի խոզաբույծների բողոքի ակցիային։
Ամիսներ առաջ Կոտայքի մարզում խոզերի զանգվածային անկման դեպքեր էին գրանցվել։ Ֆերմերները վստահեցնում են, որ պատճառը մինչ օրս պարզված չէ։ Նրանց խոսքով` Սննդի անվտանգության տեսչական մարմինը նմուշառում է կատարվել, բայց պատասխաններն իրենք այդպես էլ չեն ստացել։
Ապրիլի 15-ին խոզաբույծները հավաքվել էին տեսչական մարմնի մոտ` իրենց հարցերի պատասխանները ստանալու։
Աշոտ Հարությունյանն արձանագրում է, որ հնարավոր վարակը`խոզերի ժանտախտը թեև մարդուն վնաս չի հասցնում, բայց նույնիսկ խորովածի ոսկորը վարակի տարածման աղբյուր է հանդիսանում։ Հետևաբար, պետության պարտականությունն է` արագ բացահայտել վարակի աղբյուրն ու կանխել տարածումը։