Ամբողջ գյուղը պետական դավաճանության մասին կասկածով դիմում է ներկայացնում ԳԴ. Սուրեն Պետրոսյան

Sputnik
Ոսկեպարցիների դիմումը ՀՀ վարչապետի և իշխանության ներկայացուցիչների դեմ` պետական դավաճանության կասկածով, առաջիկայում կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը` հավելելով, որ ներկա պահին ընթանում է դիմումի ներկայացման համար ստորագրությունների հավաքման գործընթացը։
«Իրավական պրոցեսը պետք է գնա` անկախ ամեն ինչից։ Բայց սա նաև շատ կարևոր քաղաքական փաստագրում է, որ գյուղի այդքան բնակիչ, կարելի է ասել` ամբողջ գյուղը պետական դավաճանության մասին կասկածով դիմում է ներկայացնում ԳԴ։ Սա շատ կարևոր արձանագրում է գյուղի բնակիչների դիրքորոշման վերաբերյալ։ Եվ սա հետագայում թույլ է տալու շատ հնարավոր մանիպուլյացիաներից խուսափել»,– նկատում է քաղաքագետը։
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում ստորագրահավաք է իրականացնում ՀՀ Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմում ներկայացնելու նպատակով։
Ավելի վաղ ոսկեպարցիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին 2 օր ժամանակ էինք տվել, որպեսզի նրանցից որևէ մեկն այցելեր Ոսկեպար և գյուղի բնակիչներին բացատրություն տար, թե ինչ հիմքով են ԵՄ դիտորդակայն առաքելության ներկայացուցիչները պետական մարմինների իմացությամբ ու թողտվությամբ Տավուշի մարզում ՀՀ ինքնիշխան տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել իբրև ադրբեջանական և շրջանցել դրանք։