ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Հրդեհ է բռնկվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Սքրանտոն քաղաքի գործարանում, որտեղ արկեր են արտադրում Ուկրաինայի համար: Այս մասին գրում է Atlas News-ը՝ հղում անելով ռազմական տեխնիկա արտադրող General Dynamics-ին և ականատեսներին։
Հրդեհ ԱՄՆ Սքրանտոն քաղաքի գործարանում
© Photo : РИА Новости
Պարբերականի տվյալներով՝ տվյալ գործարանը ԱՄՆ Զինված ուժերի համար սպառազինություն արտադրող յոթ գործարաններից մեկն է։ Այնտեղ արտադրվում են խոշոր տրամաչափի մետաղական արկեր, ականանետային, այդ թվում ՝ 155 միլիմետր տրամաչափի արկեր։
Նշվում է, որ ականատեսները հրապարակել են տեսանյութ և գործարանի լուսանկարներ, որի խողովակներից սև ծուխ է նկատվում: