ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժողովուրդը հանրաքվեի միջոցով վերջ է դրել հանրապետությունում կառավարման համակարգի մասին բազմամյա բանավեճին. երկրում կգործի նախագահական համակարգը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ապագայում մենք կշարունակենք բարձրացնել մեր ժողովրդավարության չափանիշները, ինչպես դա արել ենք վերջին 21 տարիների ընթացքում։ Այդ կամքի ամենավառ դրսևորումը ապրիլի 16-ի հանրաքվեն էր, որի 7-ամյակը մենք նշում ենք այսօր։ Թուրքիան վերջակետ դրեց 200-ամյա բանավեճին և որպես կառավարման մոդել ընտրեց նախագահական կառավարման համակարգը», - հայտարարել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին հղած իր ուղերձում:
2017 թվականի ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքում Թուրքիան խորհրդարանական կառավարման համակարգից անցավ նախագահական կառավարման համակարգի: Թուրքիայի ընդդիմությունը պարբերաբար հանդես է գալիս խորհրդարանական համակարգին վերադառնալու կոչերով։