«Տիմոշայի» հալվաներում «Կադմիում» է հայտնաբերվել. ՍԱՏՄ

Նշված արտադրատեսակների վտանգավորության վերաբերյալ գրություն է ստացվել նաև Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշում է, որ տեսչական մարմնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության 7 տեսակի հալվաներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
«Արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: Տեսչական մարմնի կողմից տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ–ից սպառողներին հորդորել են ժամանակավորապես չգնել նշված վտանգավոր սննդամթերքը և դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում տեղեկացնել տեսչական մարմնին:
Նշված արտադրատեսակների վտանգավորության վերաբերյալ գրություն է ստացվել նաև Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունից: