ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ղեկավարած գերատեսչությունում իրականացված խուզարկությունների մասին տեղյակ չէ։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ կառավարությունում նիստի է եղել և կատարվածի մասին մամուլից է իմացել։
«Ես որևէ գործի շրջանակում վերջերս չեմ հարցաքննվել»,- ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք` ՔԿ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր խուզարկություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում, ըստ ԶԼՄ–ների` «Ուիգմոր քլինիք» ԲԿ–ում: Տնօրեն Զավեն Քոլոյանը ձերբակալվել է կամ բերման ենթարկվել։ Ըստ «Հրապարակ» թերթի` գործողությունները պայմանավորված են առողջապահության ոլորտում պետական պատվերի բաշխման հետ։