ԼՂ-ում հայ զինվորներին սպանել են իսրայելական զենքով. ՀՀ-ում Իրանի դեսպան

Դիվանագետի խոսքով՝ սիոնիստական ռեժիմը նպաստում է Հարավային Կովկասի ռազմականացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իսրայելը Հարավային Կովկասում անկայունության հիմնական աղբյուրներից մեկն է, իսկ Լեռնային Ղարաբաղում հայ զինվորներին սպանել են իսրայելական զենքով։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով՝ սիոնիստական ռեժիմը նպաստում է Հարավային Կովկասի ռազմականացմանը և Իրանի հետ տարածաշրջանի առանձին երկրների հարաբերություններում լարվածության աճին: Դիվանագետն ակնկալում է տարածաշրջանի ժողովուրդների իմաստնությունը, նրանց աջակցությունն Իսրայելի սադրանքներին չտրվելու հարցում։
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ