ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Լրագրողները ճեպազրույցի ժամանակ հարցրել են, թե արդյոք Իսրայելն ԱՄՆ-ին հայտնել է, թե ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել ի պատասխան Իրանի հարձակման:
«Նրանք չեն հայտնել», - պատասխանել է Միլլերը:
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։