Ինչպես են կենդանիներին փրկում Օրենբուրգի հեղեղված տարածքներից

Օրենբուրգի մարզում ամբարտակի փլուզման հետևանքով 73 բնակավայրում ավելի քան 10,3 հազար բնակելի շինություն է մնացել ջրի տակ։
Sputnik
Ռուսաստանի Օրենբուրգի մարզում ջրհեղեղից հետո փրկվել է մոտ 300 շուն և կատու, ինչպես նաև 2 կով: Ավելի քան 6000 կամավորներ և սրտացավ մարդիկ օգնել են հաղթահարել հեղեղումների հետևանքները:
«Մենք միասին ենք» շտաբի կամավոր Դմիտրի Սագինը «Միր 24» հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է, որ կենդանիները մի քանի օր մնացել են առանց սննդի ու ջրի, քանի որ բարձրացել են տանիք, և այնտեղ, բնականաբար, ջուր չկա: Հեղեղված գոտիներից նրանց դուրս են բերել փչովի նավակներով։
«Որոշ շներ իրենք էինք ցատկում նավակի մեջ, իսկ մյուսների դեպքում ստիպված էինք հնարքներ կիրառել` նրբերշիկով էինք գայթակղում», - ասել է Դմիտրին։
Կենդանիների տերերից շատերը «WhatsApp»-ում են գրել, որ իրենց կենդանուն փրկեն։ Երբ կամավորները բերել են նրանց, տերերն արդեն սպասելիս են եղել ցամաքում ու անմիջապես վերցրել են նրանց։ Այն կենդանիները, որոնց տերերը ինչ-ինչ պատճառներով չեն արձագանքել, այժմ գտնվում են Նովոտրոիցկում: Ստեղծվել է կայք, որտեղ հրապարակվում են հայտնաբերված կենդանիների լուսանկարները։
1 / 13

Շուն (Օրենբուրգի Ֆորշտադտ միկրոշրջան)

2 / 13

Կամավորը փրկում է շանը հեղեղված Օվչիննի ավանից

3 / 13

Տղամարդիկ փչովի նավակով լողում են հեղեղված փողոցով

4 / 13

Տղամարդը հեղեղված տնից տարհանում է կատվին

5 / 13

Շները Օրենբուրգի Օվչիննի ավանի հեղեղված փողոցներից մեկու

6 / 13

Կինը Օրենբուրգի ապաստարան է գնացել կատվի հետ

7 / 13

ՌԴ ԱԻՆ աշխատակիցը հեղեղված տնից դուրս է բերում թութակներին

8 / 13

Տղամարդը կատվի տեղափոխման արկղ է պահում ապաստարանում (Օրենբուրգ)

9 / 13

Տղամարդը շանը տարհանում է հեղեղված տնից (Ֆորշտադտ միկրոշրջան)

10 / 13

Կատուները ապաստարանում (Օրենբուրգ)

11 / 13

Տեղի բնակիչը Օրենբուրգի շրջանի Նեժինկա գյուղի իր ջրածածկ տնից փրկում է ձկներին

12 / 13

Դոնեցկի «Кошкин дом» կազմակերպության կամավորներն օգնում են հեղեղումների ժամանակ հայտնաբերված կենդանիներին տեղավորելու, գտնելու, փրկելու և տեղավորելու հարցում

13 / 13

Ապաստարանում (Օրենբուրգ)

Օրենբուրգի հեղեղված շրջաններից ավելի քան 13 հազար մարդ է տարհանվել