Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ԱԳՆ

Անն Բուայոն
Ֆրանսիան հիշեցրել է, որ աջակցում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել Ադրբեջանում իր դեսպան Անն Բուայոնին։ Այս հայտարարությունը տարածել է Ֆրանսիայի ԱԳՆ–ն։
Նշվում է, որ որոշման պատճառը վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնաս հասցնող միակողմանի գործողություններ են։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այդ կապակցությամբ ընդունել է դեսպանին։ Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն է հայտնել, որ ադրբեջանական կողմը հստակեցնի իր մտադրությունները»,– ասված է հայտարարությունում:
Ֆրանսիան հիշեցնում է, որ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը:
Հիշեցնենք` Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը մարտին հայտարարել էր, թե իբր Ֆրանսիայի հատուկ ծառայությունները լրտեսական ցանց են ձևավորում Ադրբեջանում, իրենք բացահայտել են դա և անհապաղ քայլեր ձեռնարկել։