ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երևանից դեպի Դուբայ և հակառակ ուղղությամբ թռիչքները չեն հետաձգվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Այս պահի դրությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դեպի Դուբայ և հակառակ ուղղությամբ չեղարկված կամ հետաձգված թռիչքներ չեն գրանցվել»,– ասաց նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄԷ-ում գրանցված հորդառատ անձրևների պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել ու հետաձգվել են տասնյակ չվերթեր դեպի Դուբայ։