«Չաբահարում» ՀՀ ներկայացուցչությունը կզարգացնի առևտուրն Իրանի և այլ երկրների հետ. դեսպան

Ներկա պահին նախապատրաստվում է իրանական նավահանգիստների աշխատանքը վերահսկող կազմակերպության ղեկավարի այցը Հայաստան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է «Չաբահար» նավահանգստում ներկայացուցչություն բացելու հարցում։ Դա կնպաստի Հնդկաստանի, Իրանի և հարավային երկրների հետ առևտրի զարգացմանը։ Այս մասին ասուլիսի ժամանակ այսօր ասել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այժմ նախապատրաստվում է իրանական նավահանգիստների աշխատանքը վերահսկող կազմակերպության ղեկավարի այցը Հայաստան։ Մշակվում է նաև որոշ հայ պաշտոնյաների այցը «Չաբահար»»,– ասել է Սոբհանին։
Հիշեցնենք, որ Երևանն առաջիկայում կարող է օպերատորական կետ բացել Չաբահար նավահանգստում։ Այս պահին Հայաստանն ակտիվ աշխատում է այդ ուղությամբ։
«Չաբահար» նավահանգիստը գտնվում է Իրանի հարավ-արևելքում՝ Օմանի ծոցի ափին։
Սուեզի ջրանցքի ճգնաժամը. ինչպես Հայաստանը կարող է Հնդկաստանը կապել ԵՄ-ի և ՌԴ-ի հետ