ՑԱԽԱԼ–ը հայտարարել է, որ չեզոքացրել է «Հզբոլլահի» առափնյա հատվածի հրամանատարին

Իսրայելական զորք
Իսմայիլ Յուսաֆ Բազի զբաղեցրած դիրքը համապատասխանում էր բրիգադի գեներալին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իսրայելցի զինվորականները Լիբանանում օդային հարվածով ոչնչացրել են շիական «Հզբոլլահ» շարժման առափնյա հատվածի հրամանատարին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարված է հասցրել և ոչնչացրել Լիբանանի Այն Էբել շրջանում գտնվող «Հզբոլլահի» առափնյա հատվածի հրամանատար Իսմայիլ Յուսաֆ Բազին», - ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի` շարժման մեջ նրա զբաղեցրած դիրքը համապատասխանում էր բրիգադային գեներալին, իր պաշտոնի շրջանակներում նա մասնակցել է Լիբանանի ափամերձ գոտուց Իսրայելի ուղղությամբ հրթիռների, այդ թվում՝ հակատանկային հրթիռների արձակումների կազմակերպմանն ու պլանավորմանը։