Ալեքսանդր Կադնիկովը մասնացել է 40 press-tour-երի` հսկայական աշխարհագրությամբ, նրա ավելի քան 200 նկարները հայտնվել են համաշխարհային ճանաչում ունեցող ամսագրերի շապիկներում և հեղինակավոր թերթերի առաջին էջերում, նա ունի 30 ԶԼՄ-ների հետ համագործակցության փորձ, անցկաՑՐԵԼ Է 29 անհատական ցուցահանդեսներ, նրա լուսանկարները զետեղված են 132 գրքերում, նա նաև մասնակցել է ավելի քան 200 նախագծերին Ռուսաստանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Սլովակիայում և Ուկրաինայում:
Ցուցահանդեսում կա նաև բաժին՝ նվիրված Ղրիմում արդեն մի քանի դար ապրող մեր հայրենակիցների կյանքին. Զատիկը հայկական եկեղեցում, Տրնդեզը, 1915 թվականի զոհերի հիշատակին նվիրված երթը, Այվազովսկու թանգարանը և պարզապես ղրիմահայերի դիմանկարներ:
Այս բոլոր լուսանկարները կարող եք տեսնել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության կողմից «Թովմասյան» ազգային հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդեսում։
Ալեքսանդր Կադնիկովի հետ հնարավորություն կլինի շփվելու ապրիլի 18-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։