Արարատ Միրզոյանը մեկնում է Սաուդյան Արաբիա

Արարատ Միրզոյան
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Սաուդյան Արաբիա։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Միրզոյանը ապրիլի 17-18-ին այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա»,– ասված է հաղորդագրությունում:
Այցի շրջանակում նախարարը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ:
Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև այլ հանդիպումներ:
Հիշեցնենք` նոյեմբերի 25–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Համապատասխան արձանագրությունն Աբու Դաբիում ստորագրել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարի կողմից:
Երկիր չեզոք կեցվածքով. ինչ կտա ՀՀ–ին դիվանագիտական կապերի հաստատումը Սաուդյան Արաբիայի հետ