Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար

Sputnik
300 տարի շարունակ Իրանը որևէ պետության վրա չէր հարձակվել։ Իսրայելը, վերլուծաբանների կարծիքով, պարզապես ստիպեց Թեհրանին խախտել այդ ավանդույթը և հարված հասցնել, որը փաստորեն բացարձակ ոչ մի հետևանք չունեցավ։ Հարյուրավոր դրոնները, բալիստիկ եւ թևավոր հրթիռները չեզոքացվեցին, եւ մինչև հիմա տեղեկություն կա ընդամենը մեկ տուժածի մասին՝ վնասվածք է ստացել բեդվինյան ծագումով մի աղջիկ։
Իհարկե, կարելի է հիշել Դոստոևսկիի հայտնի խոսքերն այն մասին, որ մարդկության երջանկությունը ոչինչ է, եթե դրա գինը մի երեխայի արցունքներն են, բայց այդ նույն ճշմարտությունը, չգիտես ինչու, իսպառ մոռանում ենք, երբ հեռուստանորություններով հերթական անգամ լսում ենք, որ Գազայի հատվածում արդեն զոհվել է ավելի քան 13 հազար երեխա։ հեռուստանորություններով հերթական անգամ լսում ենք, որ Գազայի հատվածում արդեն զոհվել է ավելի քան 13 հազար երեխա։