Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Մեհդի Սոբհանի

Sputnik
Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հնադիպմանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին, խոսել է նաև տարածաշրջանային զարգացումների մասին։
Դեսպան Սոբհանին վերահաստատել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ Նրա խոսքով՝ եթե սահմանին կան խնդիրներ, պետք է լուծվեն երկխոսությամբ և երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։