Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին եզդիներին ցեղասպանող ահաբեկիչների թիկունքին. Գեղամ Մանուկյան

Sputnik
Օգոստոսի 3-ը Հայաստանում կհիշեն որպես Սինջարում եզդիների ցեղասպանության օր։ Օրինագիծն Ազգային ժողովն ընդունել է միաձայն։ Պատգամավորներն իրենց ելույթներում նշել են եզդի ժողովրդի ներդրումը Հայաստանի և Արցախի պաշտպանության գործում։
Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով իշխող կուսակցությանը հիշեցրել է, որ ցեղասպան ահաբեկիչների թիկունքում Թուրքիան էր և Արևմուտքը։