«Ձեր ակնջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի». Ավինյանը` ավագանու ընդդիմադիր անդամին

Sputnik
Երևանի ավագանու նիստն ընթացել է պարբերական լարվածության պայմաններում։ Իրավիճակը երբեմն սրվել է ավագանու ընդդիմադիր և իշխանական պատգամավորների հակադարձումներով։
Հերթական լեզվակռվին միջամտել է քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը կոչ է արել կոռեկտություն պահպանել, բայց ինքն էլ ակնհայտորեն կորցրել է ինքանտիրապետումը։