Նավթի շուկայում զգուշավորություն է նկատվում. Սուրեն Պարսյան

Sputnik
Իսրայելին ուղղված Իրանի հարվածին անմիջապես արձագանքեց նավթի շուկան։ Վերլուծաբանները սկսեցին կանխատեսել համաշխարհային շուկայում նավթի կտրուկ գնաճ` մինչև մեկ բարելը 100 դոլար։
Իրան-իսրայելական երակարատև ռազմական գործողությունների դեպքում, որը կարող էր դառնալ Հորմուզի նեղուցի փակման պատճառ, նավթի համաշխարհային գինը կհասներ 130 դոլարի։ Բայց վատագույն կանխատեսումները չիրականացան և ապրիլի 13-ից 14-ին արձանագրված թանկացումը ապրիլի 15-ի առավոտյան արդեն սկսեց նվազել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նավթի գնի կայունացման միտումը համարում է համաշխարհային նշանակության քաղաքական հայտարարությունների արձագանք։