Գյուղեր են եղել, որոնց բնակիչները ոչնչացվել են ամբողջությամբ. ինչպե՞ս վերականգնել. Ամատունի Վիրաբյան

Sputnik
ՄԱԿ-ի կոնվենցիայով Ցեղասպանությունը որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակի կամ ամբողջությամբ, մտադրված, համակարգված ոչնչացումն է։ Ու դա միջազգային հանցագործություն է անկախ նրանից, թե 5 մարդու դեմ է ուղղված եղել, 5 հարյուր հազարի, թե 1.5 միլիոնի։
Նրանց բոլորի անունները վերականգնել հնարավոր չէ նաև այն պատճառով, որ ցեղասպան Թուրքիան ոճրագործությունն իրականացրել է համակարգված և հոգացել է նաև այն մասին, որ եկեղեցիների հետ միասին այրվեն նաև ծխական մատյանները, որտեղ հնարավոր է պահպանված լինեին ոչնչացված ընտանքների մասին տվյալներ։ Եվ, ի վերջո` մեզ գնդակահարողները ցուցակ չեն կազմել. հրի ու սրի են մատնել ոչ միայն ընտանիքներ` մեծից փոքր, այլ նաև ամբողջական գյուղեր ու բնակավայրեր։
Հայաստանի Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ ցեղասպանության բոլոր նահատակների տվյալները վերականգնելն անհնար է։