Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Սպիտակ տունը ասել է, թե ինչու ԱՄՆ-ն չի մասնակցում Ուկրաինայի վրա հարձակումները հետ մղելուն

Ջոն Քիրբին. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի հակամարտության հենց սկզբից հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ներգրավվել մարտական գործողություններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի - Sputnik. Սպիտակ տունը ասում է, որ Ուկրաինայի հակամարտությունը չափազանց տարբերվում է Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակից, որպեսզի արդարացնի Ուկրաինայի դեպքում ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը օդային հարձակումների հետ մղմանը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Անցած շաբաթ օրը ամերիկացի զինվորականներն ակտիվորեն խոցել են իրանական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները, որոնք թռչում էին Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Սիրիայում իրանական հյուպատոսության ռմբակոծության:
«Ես սպասում էի այդ հարցին։ Տարբեր հակամարտություններ, տարբեր օդային տարածք, սպառնալիքների տարբեր պատկեր», - ասել Է Քիրբին։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի հակամարտության հենց սկզբից հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ներգրավվել մարտական գործողություններին:
«Մենք Ուկրաինային տրամադրել ենք օդային տարածքի պաշտպանության միջոցներ։ Ցավոք, մենք չենք կարող դա անել հիմա», - հավելել Է Քիրբին՝ դժգոհելով Կոնգրեսում ԱՄՆ-ի արտասահմանյան դաշնակիցների, այդ թվում ՝ Իսրայելի և Ուկրաինայի ֆինանսավորման մասին օրինագծի սայթաքումից։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներն ուղղակիորեն ներքաշվում են հակամարտության մեջ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար։