Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում։
Ղազախստանի նախագահին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը։
Այնուհետև Փաշինյանն ու Տոկաևը հետևել են պատվո պահակախմբի հանդիսավոր երթին։
Հիշեցնենք` Տոկաևը պաշտոնական այցով է ժամանել Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։