Դաշտային աշխատանքներն արդեն սկսվել են: Ինչպե՞ս է ընթանում ցանքը, ինչպե՞ս է կազմակերպվելու ծիրանի բերքի իրացումը, արդյունավետ կլինի՞ գյուղացիական տնտեսությունների ապահովագրության վերաբերյալ կառավարության նոր առաջարկը, ֆերմերների վրա ինչպե՞ս կանդրադառնա աշնանից չիրացված կարտոֆիլի զգալի քանակը: ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը գյուղատնտեսության խնդիրներին առնչվող այս և այլ հարցերին կպատասխանի ապրիլի 16-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։