ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Տոկաևին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Այցի շրջանակում Տոկաևը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: