Հայ բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Բռնցքամարտի սիրահարների ուշադրությունն առաջիկա օրերին կսևեռվի Սերբիայի վրա, որտեղ կայանալու է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները 3 արծաթ և երկու բրոնզ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը: Հայաստանի հավաքականի կազմում Էրիկ Առստամյանն ու Լուսյա Ավետիսյանը նվաճեցին բրոնզե մեդալ»,– ասված է հաղորդագրությունում։
Եվրոպայի երիտասարդների առաջնությունն անցկացվել է Խորվաթիայում, առաջիկա օրերին մարզասերների ուշադրությունը կսևեռվի Սերբիայի վրա, որտեղ կայանալու է բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Հայաստանը ներկայացնելու են 13 տղա և 6 աղջիկ։