Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Մատենադարանի տնօրենն էլ Ղազախստանի նախագահին է նվիրել հայատառ ղփչաղերեն ձեռագրի նմանահանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մատենադարանին է նվիրել հայտնի քանդակագործ Էդուարդ Ղազարյանի գործերից մեկը։ Տեղեկությունը հայտնում է Մատենադարանի մամուլի ծառայությունը։
Տոկաևը Մաշտոցյան Մատենդարանին է փոխանցել Ալմա Աթայում ծնված քանդակագործի «Տուն օդապարիկը» բրոնզե ձուլածո քանդակը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն էլ Ղազախստանի նախագահին է նվիրել հայատառ ղփչաղերեն ձեռագրի նմանահանությունը՝ անգլերեն ներածությամբ եզակի հրատարակություն:
Ղազախստանի նախագահը շրջայց է կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանն ու նորաբաց օտարալեզու ձեռագրերի ցուցադրությանը:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը` Մատենադարանում
Հիշեցնենք` Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով է ժամանել Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։