Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել Երևան–Բաքու բանակցությունների համար. Տոկաև

Կասիմ–Ժոմարտ Տոկաև
Կասիմ–Ժոմարտ Տոկաևն ընդգծեց` Ղազախստանը ողջունում է ՀՀ–ի և Ադրբեջանի` խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ այ հայտարարությունն արեց Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը։
«Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել խաղաղության ամրապնդման ու կայունացման հաստատման ուղղությամբ։ Մենք ողջունում ենք ՀՀ–ի և Ադրբեջանի` խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումը։ Մեր հիմնական նպատակն է մերձեցնել երկու բարեկամական երկրներին, բացել ճանապարհ անքակտելի բարիդրացիական հարաբերությունների և կայուն զարգացման համար»,– հայտարարեց Տոկաևը։
Նա Փաշինյանին հրավիրեց Ղազախստան։
Հիշեցնենք` Տոկաևը պաշտոնական այցով է ժամանել Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ղազախստանը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը Հայաստան. Տոկաև