Արենի գյուղում առևտուր են արել կեղծ թղթադրամներով․ իրավապահները ձերբակալել են 3 երիտասարդի

Ձեռնաշղթա, ոստիկան
Ձերբակալված երիտասարդներն Արարատի մարզի բնակիչներ են, նրանցից երկու եղբայրներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներով գնումներ են արվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մի դեպքում անծանոթը երեք բանկա մուրաբա է գնել, դրանց համար վճարել իբր երկու հազար դրամ, իրականում կեղծ թղթադրամներ է տվել։
Մյուս դեպքում էլ կրկին Արենիի շուկայում «Մերսեդես» մակնիշի մեքենայի երկու ուղևոր վաճառական կնոջից գնել են 1500 դրամ արժողությամբ մեկ լիտր գինի, տվել են 5000 դրամանոց թղթադրամ, վերցրել մանրն ու հեռացել: Թղթադրամը կեղծ է եղել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են 26, 25 և 24 տարեկան երեք երիտասարդներ, որոնցից երկուսը եղբայրներ են: Բոլորը Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչներ են։
Երիտասարդները ձերբակալվել են ու տեղափոխվել Եղեգնաձորի բաժին: Հանգամանքները պարզվում են:
17-ամյա տղան «Վայլդբերրիզից» կեղծ թղթադրամներ է պատվիրել ու փորձել իրացնել