ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Առաջին Եվրասիական կինոմրցանակը կանցկացվի 2025 թվականին։ Telegram-ի իր ալիքում տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։
«Ակտիվորեն աշխատում ենք Եվրասիական կինոակադեմիայի և կինոմրցանակի ստեղծման ուղղությամբ։ Նախատեսում ենք առաջին կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին»,- գրել է նախարարը։
Նա հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կմիանան նաև ԲՐԻԿՍ, ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն), ԱՊՀ երկրների գործընկերները:
Ավելի վաղ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն առաջարկել էր ստեղծել Եվրասիական կինոակադեմիա, որը կդառնար «Օսկարի» այլընտրանքը: Նրա կարծիքով՝ ակադեմիան կարող է ստեղծվել 2024 թվականին։