Եթե հրեա հավատացյալները այս ամսվա վերջին փորձեն իրականացնել մոտ երկու հազար տարի առաջ արված կանխատեսումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, որն առանց այն էլ ծայրաստիճան սրվել էր Իսրայելին հասցված իրանական հարվածի պատճառով, կարող է պարզապես անկանխատեսելի դառնալ։
Միանգամից ասեմ, որ կանխատեսումը, որը նկարագրված է նաև Հին կտակարանում, այնքան անորոշ է, որ ըստ տարբեր աղբյուրների՝ նույնիսկ Սողոմոն թագավորը ժամանակին չի կարողացել հասկանալ, թե ինչ պետք է արվի Օծյալի, այսինքն, Մեսիայի գալստյան համար։
Սակայն կրոնական որոշ կազմակերպություններ համոզված են՝ Սուրբ գրքերում ամեն ինչ հստակ ասված է։ Մեսիան կհայտնվի այն ժամանակ, երբ կկատարվեն երեք պայմանները․ առաջին՝ Իսրայելը կվերածնվի, երկրորդ՝ Երուսաղեմը կրկին հրեական քաղաք կդառնա և երրորդ՝ նոր տաճար կկառուցվի Տաճարի լեռան վրա։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։