ՀՀ-ն չի ձգտում խզել «ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը․Հայրապետյան

Sputnik
«Հայաստանը չի ձգտում խզել «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ Հայկական կողմը այդպիսի ազդակներ ռուս գործընկերներին երբեք չի ուղարկել»,-իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում այսօր վստահեցրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ըստ նախարարի՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս շաբաթ կփորձի վերջնականացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրի վերաբերյալ իր առաջարկները և ներկայացնել ռուսական կողմին։
Խոսելով ռազմարդյունաբերության ոլորտի մասին, Հայրապետյանը հայտնել է, որ ոլորտի 25 կազմակերպություններ պատվեր ունեն պաշտպանության նախարարությունից, և ակնկալվում է, որ տարվա ընթացքում կազմակերպությունների քանակը կավելանա ևս մի քանիսով։