Սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքն ընդամենը շղարշ է․Խաչատրյան

Sputnik
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքն ընդամենը շղարշ է»,-Ազգային ժողովում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ սահմանազատման գործընթացը, որը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև մակարդակով, ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիա։
«Ոչ մի սահմանազատման ու սահմանագծման գործընթաց չկա, կա կապիտուլյացիայի շարունակություն։ Ադրբեջանը ասում է` պետք է զիջեք, այս իշխանությունն էլ ասում է՝ ճարներս ի՞նչ, պետք է զիջենք, որ կռիվ չլինի։ Ցանկացած բառարան բացեք, դա կապիտուլյացիայի սահմանումն է` դադարել պայքարել, որ ավելի վատ չլինի»,-ասել է Խաչատրյանը։