Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել Երևան–Բաքու բանակցությունների համար․Տոկաև

Sputnik
«Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկրու երկրների միջև բանակցությունների համար»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը։
Տոկաևի խոսքով՝ իրենք կշարունակենք ակտիվորեն աշխատել խաղաղության ամրապնդման ու կայունացման հաստատման ուղղությամբ։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումը։ Մեր հիմնական նպատակն է մերձեցնել երկու բարեկամական երկրներին, բացել ճանապարհ անքակտելի բարիդրացիական հարաբերությունների և կայուն զարգացման համար»,-նշել է Ղազախստանի նախագահը։