ՀՀ-ի և Ղազախստանի միջև դեռևս կա չիրացված ներուժ․Փաշինյան

Sputnik
«Հայաստանի և Ղազախստանի միջև դեռևս կա չիրացված ներուժ` զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը»,-Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Տոկաևի պաշտոնական այցը կարևոր նշանակություն ունի հետագա՝ բազմոլորտ համագործակցության համար։
«Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում մեր երկրների համար խորհրդանշական ժամանակահատվածում. այս տարի լրանում է ՀՀ և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին 25–ամյակը»,-ընդգծել է Հայաստանի վարչապետը։
Ըստ Փաշինյանի` երկու երկրների միջև երկխոսության բարձր մակարդակը ևս մեկ անգամ հաստատվեց ստորագրված համատեղ հայտարարությամբ, որն ուղենշային դեր ունի երկրների հետագա զարգացման և նոր ազդակներ հաղորդելու տեսանկյունից։