Իրանի հարվածն Իսրայելին ավելի շատ ցուցացադրական բնույթ էր կրում․Վարդանյան

Sputnik
Ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական կողմի հարձակման, Իրանն ապրիլի 13-ի երեկոյան հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ որսացել են իրանական շուրջ 300 արկերի 99 տոկոսը:
Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Իսրայելի վրա Իրանի հարձակումն ավելի շատ ցուցադրական բնույթ է կրում։
«Իրանը մտադիր չէ պատերազմի սանձազերծման ու դրանում ներքաշվելու մեջ»,-կարծում է Վարդանյանը։