«Հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնը» հայտնում է, որ Սևանա լճի մակարդակը անցած շաբաթավերջի տվյալներով բարձրացել է 2 սանտիմետրով ու կազմել՝ 1900.26 մետր, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի մակարդակից ցածր է 7 սանտիմետրով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 9 սանտիմետրով։
Հարավից ցիկլոնի ներթափանցման պատճառով Հայաստանում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ, ինչը առանձին գետերում կարող է հանգեցնել ջրի վտանգավոր ելքերի, զգուշացնում է հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնը։
«նախորդի համեմատ բավականին ջրառատ տարի է կանխատեսվում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը։