ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Կրասնոդարի երկրամասում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 10 անօդաչու թռչող սարք: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ապրիլի 14-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, կանխվել է Կիևի ռեժիմի հերթական փորձը՝ ահաբեկչական հարձակում իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա՝ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ», - նշված է հաղորդագրության մեջ:
ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Կրասնոդարի երկրամասի տարածքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 10 անօդաչու թռչող սարք։