Իսրայելի վրա հարձակումը պատասխան է, ԱՄՆ-ն պետք է հեռու մնա․ ՄԱԿ-ում Իրանի առաքելություն

Իրանի դրոշը
Հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի տարածքին իրանական բանակի հարվածն ինքնապաշտպանություն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Իսրայելի վրա Թեհրանի հարձակումը պատասխանն է Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիային և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա, ասվում է ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցչի մեկնաբանության մեջ:
«Իրանի ռազմական գործողությունները, որոնք իրականացվել են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է օրինական պաշտպանությանը, պատասխանն էին Դամասկոսում մեր դիվանագիտական օբյեկտների դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիային ։ Գործը կարելի է ավարտված համարել», - ասված է մեկնաբանության մեջ։
Իրանի մշտական ներկայացուցչությունը դիմել են ԱՄՆ իշխանություններին՝ կոչ անելով նրանց «հեռու մնալ» Թեհրանի և Թել Ավիվի հակամարտությունից:
«Եթե Իսրայելը ևս մեկ սխալ թույլ տա, Իրանի պատասխանը զգալիորեն ավելի խիստ կլինի»,– ասվում է մեկնաբանության մեջ:
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը կոչ է արել ամեն ինչ անել Մերձավոր Արևելքում արյունահեղությունից և սրացումից խուսափելու համար: Միևնույն ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելը դատապարտել է Իսրայելի վրա իրանական հարձակումը, այն անվանել «աննախադեպ էսկալացիա»:
Այս գիշեր Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում Է Իսրայելի ուղղությամբ հարյուրավոր ԱԹՍ հարվածների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։ Իսրայելական ռադիոկայանի հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսրայելի վրա անօդաչուներով հարձակվել են ոչ միայն Իրանի, այլև Եմենի կողմից:
ԻՀՊԿ ևս մեկ գեներալ է զոհվել Դամասկոսում Իրանի դեսպանությանը իսրայելական օդուժի հարվածից