Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանում «Հըզբոլլահի» օբյեկտի գրոհման մասին

Հրթիռակոծում. Արխիվային լուսանկար
ՑԱԽԱԼ-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է պայթյունը: Հարվածն ուղղված է եղել ռազմամթերք արտադրող օբյեկտի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանում «Հըզբոլլահի» օբյեկտի վրա իսրայելական օդուժի հարձակման մասին:
«Որոշ ժամանակ առաջ ՌՕՈւ կործանիչները հարձակվել են «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության զինամթերքի արտադրության կարևոր օբյեկտի վրա Լիբանանի խորքում գտնվող Նաբի Շիթ շրջանում»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է հարձակման տեսանյութը։
Ապրիլի14–ի գիշերը Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում է Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։ Իսրայելը հայտարարել է, որ խոցել են գրեթե բոլոր դրոններն ու հրթիռները։
Հորդանանի կառավարությունը պաշտոնապես ընդունել է, որ երկրի ռազմաօդային ուժերը որսացել են թագավորության օդային տարածք ներթափանցած թռչող օբյեկտները:
Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին այսօր հայտարարել էր, որ Իսրայելի նկատմամբ «Ճշմարիտ խոստում» գործողությունը կատարվել է, Իրանը չի նախատեսում շարունակել այն։