Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլլահիանը Երևանում
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլլահիանը Երևանում. Արխիվային լուսանկար
Անհրաժեշտության դեպքում Թեհրանը իր օրինական շահերը կպաշտպանի ցանկացած նոր ագրեսիայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլլահիանը՝ նկատի ունենալով Իսրայելի վրա հարձակումը:
«Ինքնապաշտպանության իրավունքի իրականացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային անվտանգության և խաղաղության նկատմամբ։ Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից»,– գրել է նա:
Ապրիլի14–ի գիշերը Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում է Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։
Իրանից հայտարարել են, որ Իսրայելի վրա Թեհրանի հարձակումը պատասխանն է Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիային և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը հայտարարել է, որ խոցել են գրեթե բոլոր դրոններն ու հրթիռները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գրոհը հետ մղելուն մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ռազմաօդային ուժերը: Իսրայելի բանակը հայտարարել է, որ կառավարությունը որոշում կկայացնի` պատասխան հարձակում անի՞, թե ոչ:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանում «Հըզբոլլահի» օբյեկտի գրոհման մասին