Իրանը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում» գործողությունն ավարտվել է

Իրանի հարվածն Իսրայելին
Իրանի զինված ուժերը պատրաստ են և անհրաժեշտության դեպքում կգործեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Իսրայելի նկատմամբ «Ճշմարիտ խոստում» գործողությունը կատարվել է, Իրանը չի նախատեսում շարունակել այն։ Տեղեկությունը հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին։
ՏԱՍՍ-ը փոխանցում է՝ նա նաև ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են և անհրաժեշտության դեպքում կգործեն։
Ավելի վաղ Բաղերին հայտարարել էր, որ Իրանը հաջող գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ, հրթիռներն ու անօդաչուները կարողացել են հաղթահարել հրեական պետության հակահրթիռային պաշտպանության համակարգերը:
Ապրիլի 13-ի երեկոյան Իրանը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Հարվածը հասցվել է բացառապես ռազմական օբյեկտներին։ Օդային հարձակումը պատասխանն էր Դամասկոսում Իրանի դեսպանատան ուղղությամբ Իսրայելի հարվածին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ որսացել են թռչող իրանական շուրջ 300 հրթիռների ու ԱԹՍ–ների 99 տոկոսը: Իսրայելում զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:
ԻՀՊԿ հրամանատարը պնդում է, որ Իրանի գործողությունն ավելի լավ է անցել, քան ենթադրվում էր