Ինձ ուզում էին հարվածել, ասացի` ես ՌԴ–ից եմ, մի արեք. Արման Ծառուկյանը` ծեծկռտուքի մասին

Արման Ծառուկյանը . Արխիվային լուսանկար
Ծառուկյանը շաբաթ օրը Լաս Վեգասում կայացած UFC 300 մարտական երեկոյի շրջանակում հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. ММА-ի հայազգի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է UFC -ի մրցաշարում հանդիսատեսի հետ իր ծեծկռտուքը՝ նշելով, որ սադրանք է եղել:
«Նա ինձ միջնամատ ցույց տվեց և փորձեց հարվածել, ես պատասխան հարվածով արձագանքեցի։ Ոչ ոք չպետք է ինձ նման ժեստեր ցույց տա, ով էլ որ լինի, ես կպատասխանեմ: Դուք կարող եք դա անել 200 մետր հեռավորությունից, բայց եթե ավելի մոտ է, արձագանքը ավտոմատ կլինի: Ես Ռուսաստանից եմ, խնդրում եմ, այդպես մի արեք, այլապես բանտ կընկնեմ այստեղ՝ ԱՄՆ-ում», - ասել է Ծառուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսանյութը հրապարակվել X հարթակի MMA Fighting էջում։
Ծառուկյանը շաբաթ Լաս Վեգասում կայացած UFC 300 մարտական երեկոյի շրջանակում հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային:
Մենամարտի դուրս գալուց առաջ հայ մարզիկը վիճաբանության մեջ է մտել հանդիսատեսներից մեկի հետ։ Ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում։