ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Վերջին 3 տարիների ընթացքում պարեկային ծառայությունում ընդգրկվելու ցանկություն հայտնած կանանց ավելի քան 60%-ը չի հաղթահարել ընդունելության` օրենսդրությամբ սահմանված քաշի և հասակի ցուցանիշները: Տեղեկությունը հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից։
Ուսումնասիրության և դրա շրջանակում ներկայացված առաջարկների արդյունքում չափորոշիչները ենթարկվել են փոփոխության:
Նշենք, որ մեկ տարի առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարեկային ծառայությունը, հակառակ օրենքով նախատեսված պայմանի, կանանցով անհրաժեշտ չափով չի համալրվում։ Նա խոստացել էր, որ առաջիկայում ծառայությունում աշխատանքի անցնելու նոր մրցույթ կանցկացվի բացառապես կանանց համար։
Հիշեցնենք, որ պարեկային ծառայության մասին ՀՀ օրենքով նախատեսված է, որ ծառայության հաստիքների 30 տոկոսը պետք կանայք զբաղեցնեն։
Հիշեցնենք նաև, որ հունվարի 5–ին էլ ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Հայաստանի ոստիկանության աշխատակիցների մոտ 40%-ը ձախողել է ընդհանուր բաժնի թեստավորման փուլը։