ԵՄ երկրների ԱԳ նախարարները տեսակոնֆերանս կանեն Իսրայելի վրա Իրանի հարձակման թեմայով. Բորել

ԵՄ դիվանագիտական ղեկավար Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
Եվրոպայի գլխավոր դիվանագետը հայտնել է, որ հանդիպումը կկայանա ապրիլի 16–ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. ԵՄ դիվանագիտական ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Եվրամիության երկրների ԱԳ նախարարները ապրիլի 16–ին արտահերթ հանդիպում կանցկացնեն տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո ես արտահերթ հանդիպում ԵՄ երկրների արտգործնախարարների տեսակոնֆերանսի ձևաչափով», - գրել է Բորելը X-ի իր միկրոբլոգում):
Ապրիլի14–ի գիշերը Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում է Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։
Իրանից հայտարարել են, որ Իսրայելի վրա Թեհրանի հարձակումը պատասխանն է Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիային և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը հայտարարել է, որ խոցել են գրեթե բոլոր դրոններն ու հրթիռները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գրոհը հետ մղելուն մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ռազմաօդային ուժերը: Իսրայելի բանակը հայտարարել է, որ կառավարությունը որոշում կկայացնի` պատասխան հարձակում անի՞, թե ոչ:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանում «Հըզբոլլահի» օբյեկտի գրոհման մասին