ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Էլմիրա Կարապետյանը դարձել է օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարն ընթանում է Ռիո դե Ժանեյրոյում։
«10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը 581 միավորով 3-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ անցած մարզիկներից օլիմպիական ուղեգիր ուներ միայն Կարապետյանը»,– նշում են ֆեդերացիայից։
Մյուսն մասնակիցները պայքարում էին ոչ միայն մեդալների, այլև օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար։
Եզրափակիչում Էլմիրա Կարապետյանը 240,7 միավոր արդյունքով շրջանցեց բոլոր մրցակիցներին` դառնալով մրցաշարի հաղթող։
Հայաստանը Ռիոյի վարկանիշային այս մրցաշարում ներկայացված է երեք մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Հրաչ Բաբայան: