Արման Ծառուկյանը հաղթեց Չարլզ Օլիվեյրային

Արման Ծառուկյանը Լաս Վեգասում
Խառը մենամարտերի UFC-300-ի շրջանակներ Լաս Վեգասում կայացել է Արման Ծառուկյանի և Չարլզ Օլիվեյրայի հավակնորդական մենամարտը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. UFC-ի թեթև քաշային կարգում դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը հաղթել է (28-29, 29-28, 29-28) նախկին չեմպիոն և թեթև քաշային կարգի առաջին համար Չարլզ Օլիվեյրային:
Հայաստանը ներկայացնող մարզիկը, մրցելով Օլիվեյրայի հետ, առավելության հասավ երեք ռաունդից հետո` մրցավարների որոշմամբ: Ծառուկյանը զիջել է միայն առաջին ռաունդում` առավելության հասել հաջորդ երկուսում:
Հաջորդ մենամարտը Ծառուկյանը կանցկացնի դիվիզիոնի չեմպիոն Իսլամ Մախաչովի հետ:
Նշենք, որ Ծառուկյանն անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ, 3 պարտություն։