Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

2 մարդ է զոհվել Ցարսկոյե գյուղում և Կախովկա քաղաքում Ուկրաինայի ԶՈւ հարվածներից

Խերսոնի ցուցանակը
Ցարսկոյեում կա նաև տուժած, տարեց տղամարդը բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Խերսոնի մարզի Ցարսկոյե գյուղում և Կախովկա քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից հետո երկու մարդ է զոհվել, մեկ տուժած հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:
«Զելենսկու զինյալների կողմից Կախովսկի մունիցիպալ օկրուգի բնակելի շենքերին ահաբեկչական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, մեկը՝ Ցարսկոյե գյուղում, մյուսը՝ Կախովկայում», - գրել է Սալդոն իր Telegram ալիքում։
Նա հայտնել է, որ Ցարսկոյեում կա նաև տուժած, տարեց տղամարդը բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Երեկ Ալյոշկի քաղաքի գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել էր, երեքը՝ վիրավորվել։